воскресенье, 24 апреля 2011 г.











Добавьте подпись





                                       ԾԱՂԿԱՅԻՆ  ԷԹԻԿԵՏ
Դեռեւս հին ժամանակներից ծաղիկները նույնացվել են ինչ-որ սիմվոլների հետ: Իսկ երբեմն էլ ծաղիկներն ավելին կարող էին ասել, քան շատ գեղեցիկ խոսքերով արտահայտված մտքերը:

Ծաղիկների լեզուն ծնունդ է առել Հին Արեւելքում եւ ստացել սելամ անվանումը: Սելամի համաձայն՝ յուրաքանչյուր ծաղիկ եւ բույր ունեցել է իր սիմվոլիկ նշանակությունը: Օրինակ` վարդը Արեւելքում համարվում էր սիրո խորհրդանիշ, իսկ Հունաստանում` անմար կրքի խորհրդանիշ: Իսպանիայում կրքի խորհրդանիշ համարվում էր մեխակը:

Շատ հետաքրքիր է, բայց ծիրանի ծաղիկը վկայում է մարդու անկեղծ ընկերական հարաբերություններ հաստատելու ցանկության մասին, ադոնիսը` շողավարդը, սիրո խոստովանության խորհուրդ ունի: Սերկեւիլի ծաղիկը անսահման հավատարմության խորհրդանիշն է, իսկ դեղին եւ ճերմակ ակացիան վկայում են պլատոնական սիրո մասին:

Անյուտայի աչիկներ ծաղիկը դեռեւս միջնադարում համարվել է Սուրբ Երրորդության ծաղիկ: Բանն այն է, որ ծաղկի մեջ գտնվող մուգ բծի վրա քրիստոնյաները տեսնում էին եռանկյունի եւ համեմատում այն Սուրբ Երրորդության հետ: Իսկ ահա Ֆրանսիայում սպիտակ անյուտայի աչիկները խորհրդանշում էին մահ, այդ պատճառով էլ միմյանց չէին նվիրում: Իսկ այլ երկրներում դրանք համարվում էին հավատարմության ու սիրո խորհրդանիշ: Աստղածաղիկը գրեթե բոլորի մոտ տխրության խորհուրդ ունի:

Կարմիր գույնի մեխակը Ֆրանսիայում մեծ հեղափոխության ժամանակ թագավորի կողմնակիցների խորհրդանիշն էր: Կարմիր գույնը խոսում էր նրանց թափած արյան մասին: Երիտասարդ աղջիկները պատերազմ գնալուց առաջ իրենց սիրեցյալներին ճանապարհում էին կարմիր մեխակներով, քանի որ գտնում էին, որ այն կօգնի նրանց հաղթանակով վերադառնալուն: Սպիտակ մեխակը վկայում է տխրության մասին, դեղինը` ատելության: Ձնծաղիկը միշտ խորհրդանշում է մարդու՝ կյանքի հանդեպ ունեցած լավատեսությունը: Եղրեւանին` յասամանը, խոսում է անմեղ ու քնքուշ սիրո մասին, իսկ մանուշակը անմեղություն խորհրդանշող ծաղիկ է:


                                      Ծաղիկների լեզուն         

Դեռ հնուց ի վեր տարբեր ծաղիկների վերագրել են բազում խորհրդանշական հատկություններ:
Արդյունքում կազմվել է սիրահարների յուրօրինակ լեզու` ծաղիկների լեզուն:
Յուրաքանչյուր ծաղիկ իր իմաստն ունի, ինչը յուրօրինակ հետաքրքրություն է հաղորդում հարաբերություններին:

Սպիտակ և դեղին ակացիա – պլատոնական սեր
Վարդագույն ակացիա – նրբաոճություն
Հողմածաղիկ – հիվանդություն և խեղճություն
Շահսպրամ – ատելություն և արհամարհանք
Աստղածաղիկ – թախիծ
Կուսածաղիկ – քաղցր հուշեր
Ալոճենի – հույս
Կապույտ տերեփուկ – մեղմավարություն և շուք
Հավամրգի – միայնություն
Դաշտային պատատուկ – խոնարհություն
Բաղարջուկ – կոկետություն
Կարմիր մեխակ – կիրք, բուռն սեր
Սպիտակ մեխակ – թախիծ
Դեղին մեխակ – ատելություն
Երփներանգ մեխակ – անպատասխան սեր
Գեորգին – պատիվ ու հարգանք
Հակինթ – զավեշտ, կատակ
Հորտենզիա – սառնություն
Հասմիկ – հետաքրքրություն
Զանգակ – շատախոսություն
Հավկուր – ժամադրություն
Լավանդա (նարդոս) – անվստահություն
Շահպրակ – շտապողականություն, պոռթկում
Ճերմակ շուշան – պատանեկություն
Կակաչ – սփոփանք
Մարգարտածաղիկ – անմեղություն
Պատկառուկ – ամոթխածություն, ամոթ
Դաղձ – զգացմունքների պոռթկում
Նարգիզ – եսասիրություն
Ամոռուկ – հիշեք ինձ
Ձնծաղիկ – սփոփանք
Վարդ սպիտակ (կոկոն) – սեր չճաշակած սիրտ
Վարդ սպիտակ (ծաղիկը) – լռություն
Վարդ կարմիր – սեր, սիրո տառապանք
Վարդ կարմիր և սպիտակ – կրակված սիրտ
Վարդ դեղին – անհավատարմություն
Հազրեվարդ – ձեր ներկայությունն ինձ հաճելի է
Քաջվարդ – ամոթ
Վարդակակաչ – սիրո բացատրություն
Յասաման – սիրո առաջին ծիլերը
Մանուշակ – համեստություն
Վաղինակ – թախիծ
Մասուր – քնարականություն
                                                          ՇՈՒՇԱՆ

Պատահական չէ, որ այս ծաղիկը դարձել է թագավորական հերալդիկայի տարրերից մեկը: Մարդկանց շարքերում ևս “շուշանն” իրեն թագուհի է զգում: Այս ծաղիկը նախընտրում են սեփական արժանապատվության վառ զգացումով, ինքնավստահ մարդիկ: Նրանք եռանդուն են, հպարտ, երբեմն` նույնիսկ մեծամիտ ու գոռոզ: Նրանք ինչ-որ աննկատ հրապույր ունեն: Նրբազգաց են: Շուշանի բացասական հատկություններից է ուրիշի կարծիքի անտեսումը. նա ընդունակ չէ ինքնաքննադատության, փոխարենը` ինքնավստահության ավելցուկ ունի: Ի դեպ, նման մարդիկ պետք է որ դիմակահանդեսի, խաբեության, սիրաբանելու հակում

                                   Քրինզաթեմ



Քրիզանթեմը չափից ավելի է մեկուսանում կյանքից, ներփակվում ինքն իր մեջ, այդ պատճառով նրան հասկանալը շատ դժվար է և սիրելն էլ հեշտ չէ, ինչպես սովորաբար լինում է այնպիսի մարդկանց հետ, որոնք իրենք չեն կարողանում իրենց սիրել: